211652_close_icon
views-count47717 դիտում article-date 12:49 13-03-2015

Նուբարաշենի բանտի ավտոկայանատեղիում Երրորդմասցի Լյովիկին և նրա ընկերներին սպանելու համար հետախուզվում են «Ծգլը», «Տլեն» և «Գաստիկը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից: «Քաղաքացիներին կոչ ենք անում հիշյալ անձանց վերաբերյալ որեւէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել [b]1-02, 56-12-32, 56-48-21, 55-31-61[/b] հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյան (մականունը՝ Ծգլ) [img]/ups/images/0882973001426236381828681.jpg[/img] 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյան (մականունը՝ Տլե) [img]/ups/images/0077870001426236400298546.jpg[/img] 1984 թ. ծնված Վահան Հակոբյան (մականունը՝ Գաստիկ) [img]/ups/images/052496200142623646744008.jpg[/img] Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44978/]ֆոտոլրագրող Գ. Շամշյանը[/url], մարտի 4-ին կրակոցներ էին հնչել Երևանի Նուբարաշենի բանտի ավտոկայանատեղիում, ինչի հետևանքով մահացել էին 43-ամյա Լևոն Ղազարյանը, ով ավելի շատ հայտնի էր որպես «Երրորդմասցի Լյովիկ», 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը՝ Դերո մականվամբ: Նրանք մահացել էին Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Երրորդ սպանվածը Մեսրոպ Նազարյանցն էր: Նա մահացել էր տեղում՝ հրազենային մահացու վնասվածք ստանալով գլխի շրջանում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր