211652_close_icon
views-count16180 դիտում article-date 09:00 13-03-2015

Ավտովթար Լոռու մարզում. հայրը երեխաներին դպրոց տանելու ժամանակ Mercedes-ով հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին Mercedes մակնիշի 34 VD 129 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 34-ամյա Սարգիս Դերձյանը նշված մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Դերձյանն ու նրա ուղևորներ՝ 8-ամյա Մայա և 7-ամյա Մանե Դերձյանները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Այնտեղից ֆոտոլրագրողին հատնել են, որ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Լոռու մարզի հրշեջ-փրկարարներն և շտապ օգնության բրիգադը: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին տեղեկությունը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբն ու ոստիկանության փորձաքրեագետը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայրը երեխաներին տեղափոխում էր դպրոց՝ դասի, և ոլորանապտույտ ճանապարհին, հավանաբար չկարողանալով կառավարել մեքենան, տեղի է ունեցել վթարը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր