211652_close_icon
views-count7820 դիտում article-date 21:57 12-03-2015

Երևանում 48-ամյա վարորդը Infiniti-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17: 00-ի սահմաններում Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 48-ամյա Հրաչիկ Գերասիմյանը իր վարած Infiniti մակնիշի 08 LO 833 համարանիշի ավտոմեքենայով Պարոնյան –Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Նորագյուղի բնակիչ, 6-ամյա Դանիել Դանիելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկված երեխային ավտոմեքենայով տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ինչից հետո կատարվածի մասին հայտնել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն: Հիվանդանոցից հայտնել են, որ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի պառնում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր