211652_close_icon
views-count47234 դիտում article-date 09:00 04-03-2015

Ոստիկանությանն ու քննչական բաժնին հայտնի է, թե բազկամարտի Եվրոպայի նախկին չեմպիոնի վրա կրակելուց հետո ինչ մեքենայով են դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ունեն օպերատիվ տեղեկություններ, որ երեկ՝ մարտի 3-ին, Պռոշյան գյուղում՝ գյուղապետարանի դիմաց, նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Թադևոսյանին հրազենային վնասվածքներ պատճառելուց հետո, հանցագործը կամ հանցագործները դեպքի վայրից հեռացել են BMW 520 մակնիշի 21 CQ 001 համարանիշի ավտոմեքենայով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հաշվառված է նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Տրդատ Ասատրյանի անվամբ: Արդյո՞ք վերջինս եղել է մեքենայում, թե ոչ, նախաքննության շահերից ելնելով՝ քննչական բաժինը չի հայտնում: Երեկ նշված ավտոմեքենայի համար հայտարարվել էր ավտոհետախուզում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված քրեական գործի քննությունը վարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանը: Ինչպես աելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/03/44902/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 3-ին, կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց կրակոցներ էին հնչել: Նշված վայր էին ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները` վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաեւ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ՝ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ, ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու քննիչները, գյուղացիները իրենց ուժերով գյուղապետարանի մոտից հրազենային վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխել նույն գյուղի բնակիչ 27-ամյա Արման Թադևոսյանին, ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ հրազենային 2 վնասվածք էր ստացել աջ ազդրի և ոտքի շրջանում: Օպերատիվորեն ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Արա Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 5 հատ պարկուճ և 1 գնդակ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ կրակոցներ արձակելուց հետո, կրակողը BMW մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի, ինչի համար էլ ոստիկանության կողմից հայտարարվել էր ավտոհետախուզում: Փաստի առթիվ Հայաստանի քննչակակ կոմիտեի Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Ռուբիկ Հակոբյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34-104, 235 հոդվածների հատկանիշներով: Առաջին պահից վիրավորին գյուղացիների հետ օգնություն էր ցուցաբերել Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը բազկամարտի Եվրոպայի նախկին չեմպիոն է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր