211652_close_icon
views-count42603 դիտում article-date 15:30 03-03-2015

Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել են բազկամարտի Եվրոպայի նախկին չեմպիոնի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 3-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց կրակոցներ են հնչել: Ինչպես Պռոշյան գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները` վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ՝ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու քննիչները, գյուղացիները իրենց ուժերով գյուղապետարանի մոտից հրազենային վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 27-ամյա Արման Թադևոսյանին, ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ հրազենային 2 վնասվածք է ստացել աջ ազդրի և ոտքի շրջանում: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Արա Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 5 հատ պարկուճ և 1 գնդակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կրակոցներ արձակելուց հետո կրակողը BMW մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի, ինչի համար էլ ոստիկանության կողմից հայտարարվել է ավտոհետախուզում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ Հայաստանի քննչակակ կոմիտեի Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Ռուբիկ Հակոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34-104, 235 հոդվածների հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջին պահից վիրավորին գյուղացիների հետ օգնություն է ցուցաբերել Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը բազկամարտի Եվրոպայի նախկին չեմպիոն է: Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր