211652_close_icon
views-count34354 դիտում article-date 15:29 03-03-2015

«Գոլդ» համարանիշներով սպիտակ «յաշիկի» օրինախախտ վարորդի գլխին սև ամպեր էր կուտակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափովել Mercedes G մակնիշի 90 FT 001 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ Գրիշա Պոդոզլյանը, չարամտորեն Երևանի կենտրոնում կատարել ճանապարհային երթևեկության կանոնների չարամիտ խախտումներ, ինչի համար էլ հանգրվանեց ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է, որ ցանկացած օրինախախտ վարորդ անկախ նրանից ինչ «կալիբրի իսան» կլինի, եթե կխախտեն երթևեկության կանոնները, ապա իրենց երկաթյա նժույգներով կտեղափոխվեն տուգանային հարապարակներ: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր