211652_close_icon
views-count2951 դիտում article-date 14:00 03-03-2015

Թուրքիայում չի դադարում ուսանողուհու դաժան սպանության կապակցությամբ բողոքի ակցիաների ալիքը

Թուրքիայում չի դադարում ուսանողուհու դաժան սպանության կապակցությամբ բողոքի ակցիաների ալիքը: Փետրվարին Մերսին գավառի գետերից մեկում հայտնաբերվել էր աղջկա դի: Նրան բռնաբարել, դանակահարել, այնուհետև այրել էր ավտոբուսի մի վարորդ: Հանցագործության հետքերը թաքցնելու գործում չարագործին օգնել էր հայրը: Նախօրեին Ստամբուլում երթ էին կազմակերպել կանանց իրավունքների պաշտպանության կողմնակիցները: Կազմակերպիչների տվյալներով, միայն փետրվարին Թուրքիայում բռնության զոհ է դարձել 23 կին: 2014-ին 18 հազար կին ապաստան է ստացել սոցիալական կացարաններում, քանի որ ընտանիքները հրաժարվել են նրանցից՝ բռնության կամ արտամուսնական կապերի հետևանքով հղիանալու պատճառով: Ընդդիմությունը երկրում բռնության աճման մեջ մեղադրում է իշխող իսլամիստներին:

Նմանատիպ նյութեր