211652_close_icon
views-count2383 դիտում article-date 12:34 03-03-2015

Թուրքիան և Սաուդյան Արաբիան կաջակցեն սիրիական ընդդիմությանը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը և Թուրքիայի նախագահ Թեջեպ Թաիբ Էրդողանը համաձայնության են եկել սիրիական ընդդիմությանը օժանադակությունը մեծացնելու հարցում: Բացի Սիրիայի ճգնաժամից, երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը Իրաքում, Պաղեստինում, Եգիպտոսում և Եմենում: Կողմերը նշել են, որ կրոնական տարաձայնությունները բացասաբար են ազդում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա: Նշենք, որ Էրդողանը պաշտոնական այցով փետրվարի 28-ին Սաուդյան Արաբիայի է մեկնել: Նա մարտի 1-ին ուխտագնացության է գնացել Մեքքայում գտնվող Մասջիդ ալ-Հարամ մզկիթ: Այցելության պաշտոնական մասի հանդիպումները տեղի են ունեցել Էր-Ռիադում: Կողմերը բանակցել են նաև երկու երկրների համագործակցությանը վերաբերող՝ տնտեսության, անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր