211652_close_icon
views-count2695 դիտում article-date 14:57 02-03-2015

Մարտի 2-ին Երևանի «Միկա» մարզապալատում մեկնարկել է Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնությունը

Մարտի 2-ին Երևանի «Միկա» մարզապալատում մեկնարկեց Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, Շիրակի, Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերի և ԼՂՀ ավելի քան 150 մարզիկների: Նախնական գոտեմարտերը մեկնարկել են ժամը 11-ից, իսկ 17:00 տեղի կունենա առաջնության հանդիսավոր բացումը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը: Վաղը ասպարեզ կմտնեն երիտասարդները: Առաջնությունների արդյունքում վերջնականապես կձևավորվեն ՀՀ հավաքականները, որոնք ապրիլի 16-ից 20-ը կմասնակցեն Սերբիայի Նովի սադ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Նմանատիպ նյութեր