211652_close_icon
views-count1107 դիտում article-date 13:58 02-03-2015

Ա. Շաբոյանը վերանշանակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արտակ Շաբոյանը նշանակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ Արտակ Շաբոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` հինգ տարի ժամկետով»,-ասված է նախագահի հրամանագրում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նմանատիպ նյութեր