211652_close_icon
views-count1779 դիտում article-date 13:42 02-03-2015

Չիլիի նախագահը այցելել է էֆթանազիայի խնդրանքով իրեն դիմած աղջկան

Չիլիի նախագահ Միշել Բաչելետը հիվանդանոցում այցելել է 14-ամյա Վալենտինա Մուարեյրոյին, որը տառապում է ֆիբրոզ-կիստոզ հիվանդությամբ: Բաչելետը ավելի քան մեկ ժամ շփվել է աղջկա հետ: Նախագահին ուղեկցել է առողջապահության նախարարը: 14-ամյա աղջիկը Facebook-ում տեսաուղերձ է հրապարակել, որում էֆթանազիա թույլատրելու խնդրանքով դիմել է երկրի ղեկավարին: Տեսանյութը լայն տարածում է գտել սոցցանցում, իսկ Բաչելետը, տեսնելով այն, որոշել է այցելել աղջկան:

Նմանատիպ նյութեր