211652_close_icon
views-count1078 դիտում article-date 14:01 02-03-2015

Աֆղանստանում պայթյուն է եղել. կա 2 զոհ

Այսօր Աֆղանստանի արևելքում պայթյունի հետևանքով 2 երեխա է զոհվել: Երկրի ոստիկանությունից հայտնել են, որ ինքնաշեն ռումբը գործի է դրվել Նանգարխար շրջանի Ջելալաբադե վարչական կենտրոնում: 3 մարդ է վիրավորվել: Ըստ ոստիկանության՝ պայթյունի հեղինակները «Թալիբան» շարժման զինյալներն են: Այս ծայրահեղական խմբավորման անդամները սովորաբար օգտագործում են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք գործի են դրվում մահապարտների կողմից՝ ուժային կառուցների կամ բանակի ստորաբաժանումների վրա հարձակումներ գործելու համար: Որպես կանոն, նման ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվում են բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Աֆղանստանում 2014թ-ի ընթացքում «Թալիբան»-ի ծայրահեղականների գործողությունների հետևանքով 3700 մարդ է զոհվել, ավելի քան 6800-ը վիրավորվել է:

Նմանատիպ նյութեր