211652_close_icon
views-count2351 դիտում article-date 12:14 02-03-2015

Փխրուն հանդարտությունից հետո ՀՀ և ԼՂՀ սահմանային իրավիճակը լարված է. Ա. Հովհաննիսյան

ՀՀ և ԼՂՀ սահմանային իրավիճակը լարված է՝ փետրվարի 21-ից հետո ձևավորված համեմատաբար փխրուն հանդարտությունից հետո: Այս մասին [url=http://www.panorama.am/am/current_topics/2015/03/02/a-hovhannisyan/]Panorama.am[/url]-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում սրա վրա և նշում, որ ադրբեջանական կողմն արդեն ունի որոշակի կորուստներ և կշարունակի կրել ու այդ ամենը կմնա իրենց խղճին»,-ասել է Ա. Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ այս պահին խախտումները շատ են՝ վերջին դիվերսիայից հետո մոտ կրկնապատկվել, եռապատկվել են:

Նմանատիպ նյութեր