211652_close_icon
views-count885 դիտում article-date 13:27 02-03-2015

Չինաստանում երկրաշարժ է եղել. կա 20 տուժած

Չինաստանի հարավ-արևմտյան Յունյան շրջանում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Լրատվամիջոցները հայտնել են, որ 20 մարդ է տուժել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդվել է նաև, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Լինցան քաղաքից ոչ հեռու՝ Մյանմայի սահմանին մոտ: Իշխանությունները համապատասխան օգնություն են ուղարկել այդ շրջանի բնակիչների և տուժածների համար: Հարկ է նշել, որ Յունյան շրջանը Չինաստանի ամենասեյսմավտանգ գոտիներից է: Վերջին ամենախոշոր երկրաշարժը այնտեղ տեղի է ունեցել 2014թ-ի օգոստոսին: Այն ժամանակ 600 մարդ էր զոհվել:

Նմանատիպ նյութեր