211652_close_icon
views-count8155 դիտում article-date 10:14 02-03-2015

Ադրբեջանի իշխանությունների նոր քաղաքականությունը. Ինչ գին ունի ազերի զինվորը Ալիևի համար. տեսանյութ

Ով է զինվորը հայի համար և ադրբեջանցու: Ամեն օր արթանանալիս ու աշխատանքի շտապելիս հատկապես լրատվության միջոցների աշխատակիցներս մտածում ենք՝ Աստված մի արասցե այսօր սահմանին զինվոր մահացած լինի: Չկա ավելի սարսափելի բան, քան մահվան լուր հաղորդելը: Ընդամենը ամիսներ անց՝ օգոստոսյան սահմանային լարված իրավիճակը վերհիշելիս, զարմանալիորեն նկատում ենք, որ այն հայ ազգը համախմբեց: Կարծրատիպերը կոտրել ու համախմբել կարողացավ միայն հայ զինվորը: Իհարկե, դժվար է, բայց պետք է գիտակցել, որ ադրբեջանցի զինվորն էլ իր մոր համար նույն երեխան է: Ցավոք, Ադրբեջանի իշխանությունների համար է, որ զինվորը քանակական միավոր է ընդամենը, մեկ երկու մահ կամ ավելին դեր չի խաղում: Ալիեւյան ռեժիմը նրանց թիվը մշտապես կոծկելով ու ապատեղեկատվությամբ է զբաղված: Այդ պատճառով էլ ՙԳիշերային թաղումներ՚ բառակապակցությունը ասոցացվում է ադրբեջանցիների հետ: Աղբյուրը` [url=http://atv.am/news/?p=841]ԱՅՍՕՐ PANARMENIAN NEWS[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր