211652_close_icon
views-count1930 դիտում article-date 22:31 28-02-2015

Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը: Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր