211652_close_icon
views-count1081 դիտում article-date 21:59 28-02-2015

Ջազի երեկո՝ փոքրիկ Արսենին օգնելու նպատակով

Մարտի 1-ին՝ ժամը 18։00-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա [url=https://www.facebook.com/events/1427277810898058]բարեգործական միջոցառում[/url]: Կկատարվեն ջազային իմպրովիզներ, սպասվում են նաեւ այլ հետաքրքիր կատարումներ: Միջոցառմանը ներկա կլինի Արա Գեւորգյանը: Երեկոյի ողջ հասույթը, շաբաթվա ընթացքում հատուկ արկղում հավաքված գումարը եւ կենտրոնի շաբաթօրյա եկամուտը կտրամադվի Արսեն Գեւորգյանին: Փոքրիկի մոտ ախտորոշված է «տեսողական ներվի ատրոֆիա» (թույլ զարգացում): Արսենը ներկա է գտնվելու համերգին եւ հանդես է գալու երաժշտական կատարմամբ։ Մուտքը 2000 դրամ է:

Նմանատիպ նյութեր