211652_close_icon
views-count2856 դիտում article-date 21:20 28-02-2015

Լոռու մարզպետը պարգևատրեց լավագույն շախմատիստներին

Ավարտվեց 8-18 տարիքային խմբում Լոռու մարզի պատանիների և աղջիկների շախմատի առաջնությունը: Մրցաշարի հաղթողները մասնակցելու են հանրապետական առաջնությանը: Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած 10 պատանի շախմատիստներին մեդալ և մարզպետի շնորհավորագիր հանձնեց Մինաս Սայադյանը: Իսկ առաջնության հաղթողներ Քրիստինե Սմբատյանին, Դավիթ Գասպարյանին, Սարգիս Սարգսյանին, Հովհաննես Կարապետյանին, Գրիկ Թադևոսյանին ֆեդերացիայի նախագահի շնորհավորագիր և գավաթ հանձնեց մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ բոլորին հաջողություն մաղթելով հանրապետական գալիք առաջնությունում:

Նմանատիպ նյութեր