211652_close_icon
views-count1874 դիտում article-date 20:29 28-02-2015

Աֆղանստանում ձնահոսքի հետեւանքով մահացածների թիվը հասել է 283-ի

Աֆղանստանի հյուսիս արևելքում մի քանի օր առաջ տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 283-ի: Նախկինում հաղորդվել էր, որ զոհվածների թիվն ավելի քան 260 է: Ավելի քան 143 մարդ վնասվածքներ է ստացել: Փլուզվել և վնասվել է 1248 տուն: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ մի քանի օր տևած ձյան տեղումներից հետո, աֆղանական մի քանի լեռնային գյուղեր անցել էին ձնահոսքի տակ: Փակվել էին դեպի գյուղեր տանող ճանապարհները՝ այդպիսով խոչընդոտելով փրկարարների աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր