211652_close_icon
views-count19633 դիտում article-date 18:38 28-02-2015

Ողբերգական դեպք` Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում. 71-ամյա ծերունին տեղում մահացել է

Այսօր՝ փետրվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը ահազանգել է Ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Գանձակ գյուղ, որտեղ գյուղի փողոցում հայտնաբերել են մահացած տղամարդու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Սերգեյ Լազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 43-ամյա Սիմոն Ավետիսյանը իր վարած Զիլ 130 մակնիշի 31 LO 493 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել Գանձակ գյուղի բնակիչ, 71-ամյա Հրաչիկ Հարությունյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Թորգոմ Չանդոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ վարորդ Ս. Ավետիսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր