211652_close_icon
views-count987 դիտում article-date 19:09 28-02-2015

Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

Փետրվարի 28-ին, ժամը 15.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47/1 շենքի 1-ին մուտքի վերելակի ճոպանը պոկվել է և կախվել. վերելակում քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ա. Գ.-ին և 2 երեխաններին (1.5 և 4 տարեկան) դուրս են բերել վերելակից:

Նմանատիպ նյութեր