211652_close_icon
views-count1231 դիտում article-date 17:12 28-02-2015

Իրաքի հյուսիսում 2 պայթյուն է եղել. կա 15 զոհ

Իրաքի իշխանությունները հայտնել են, որ երկրի հյուսիս-արևելքում՝ Բալադ-Ռուզ քաղաքում, 2 ռումբերի պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել: Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող շուկայում, դրանից հետո մի ավտոմեքենա է պայթել: Այս պայթյունների հետևանքով տուժածների թիվն անցնում է 50-ից: Ըստ BBC-ի թղթակցի փոխանցման՝ այդ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը շիա-մահմեդականներ են:

Նմանատիպ նյութեր