211652_close_icon
views-count9232 դիտում article-date 18:03 28-02-2015

Երեկ բանակում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Ալբերտի հարազատներն ու հարևանները չեն հավատում նրա ինքնասպանության վարկածին

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Ալբերտ Էմիլի Սաֆարյանի ընտանիքում 3 երեխա են: Իրենից մեծ եղբայր ունի եւ փոքր մեկ քույր: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Ալբերտի հարազատները, ովքեր շոկի մեջ էին նրա մահվան լուրից հետո: Հարեւանները ասացին, որ թե իրենք և թե տղայի ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին, քանի որ Ալբերտը այնպիսի խառնվածքի տեր անձնավորություն է եղել, որ երբեք նման քայլի չէր դիմի: Ավելին, տղան մինչեւ ծառայության մեկնելը սովորել է քոլեջում: «Անգամ հոր հետ մեկնել է արտագնա աշխատանքի՝ գումար վաստակելու համար: Նա չվերադառնալու հնարավորություն ուներ, բայց ծառայությունից չխուսափեց. եկավ, որ մասնակցի հայրենիքի սահմանների պաշտպանությանը, բա նման բա՞ն են անում: Գիտե՞ք, թե հիմա ինչ վիճակում են թե նրան ճանաչողները, թե հարազատները»,-ավելացրեց նրանց հարեւանուհին: Պատմեցին նաև, որ ասում են, թե նաեւ նա այդ քայլից առաջ նամակ է թողել, որտեղ գրված է, որ իբր ընտանեկան խնդիրներ ունեն եւ այդ պատճառով է դիմում այդ քայլին: «Անգամ ծիծաղելի է: Եթե նման խնդիրներ լինեին, նախ մենք էլ կիմանայինք: Հետո նա ընտանեկան խնդրի պատճառով այդ քայլին չէր դիմի»,- ավելացրին նրանք: Մինչեւ այդ հայտնել էինք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ Երեւանից էր` Նոր Նորքի 1-ին զանգվածից: Հաջողվել էր նաեւ պարզել, որ Ալբերտը հակառակորդի կրակոցից չի մահացել. նախնական տեղեկություններով՝ նրա մահվան փաստով քրական գործը հարուցվելու է ինքնասպանության հասցնելու հոդվածով, այսինքն` ինքն է իրեն մահացու հրազենային վիրավորում հասցրել: Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող 19-ամյա Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննությունքննչական կոմիտեից փոխանցեցին, որ տղայի մահվան փաստով: Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ որ փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր