211652_close_icon
views-count35954 դիտում article-date 14:30 28-02-2015

Ինչո՞ւ էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարգադրությամբ 400-ից ավելի զինվորներ ժամանել մայրաքաղաք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարգադրությամբ հանրապետությունում շարունակվում է զորամասերում ծառայող զինվորների էքսկուրսիան Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր զինվորական պանթեոն: Այսօր՝ փետրվարի 28-ին, Արմավիրում տեղակայված N զորամասի 400-ից ավելի զինվորներ իրենց սպայական կազմով այցելեցին նշված վայրեր: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ բավականին հուզիչ էին այն պահերը, երբ զինվորների հետ ողջագուրվում էին նրանց հարազատներն ու անգամ պատահական մարդիկ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս ակցիան երկար ժամանակ է, գործում է և դրական լիցքեր է հաղորդում, առաջին հերթին, զինվորներին ու բարձրացնում նրանց հայրենասիրությունն ու մարտունակությունը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+

Նմանատիպ նյութեր