211652_close_icon
views-count6983 դիտում article-date 15:42 28-02-2015

Նաիրուհին համաձայնել է փախչել 26-ամյա Սարոյի հետ, բայց տեղ հասնելուց հետո փոշմանել է

26-ամյա Սարո Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նաիրուհի Մարգարյանի հետ ամուսնանալու նպատակով այլ բնակության վայր տեղափոխվելու և ժամանակավորապես համատեղ բնակվելու վերաբերյալ ձեռք բերելով վերջինիս համաձայնությունը՝ ընկերոջ՝ Մուրիկ Մեհրիբանովի «Մերսեդես-բենս Ե320» մակնիշի ավտոմեքենայով և նրա ուղեկցությամբ գնացել է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոց, որտեղ հանդիպել է Ն. Մարգարյանին: Պայմանավորվածության համաձայն ուղևորվել են Ա. Մեհրիբանովին պատկանող Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող տունը, որտեղ, գտնվելով տան երկրորդ հարկում, Ն. Մարգարյանի հետ մասին և որոշ ժամանակ նրա հետ անցկացնելուց հետո, նրանից տեղեկանալով մտադրությունը փոխելու և տուն վերադառնալու ցանկության մասին, հիշյալ տան դուռը բանալիով փակելու եղանակով Ն. Մարգարյանին թույլ չի տվել դուրս գալ տանից և վերջինիս կամքին հակառակ նրան զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից, դիտավորյալ գործողություններով շուրջ 24 ժամ շարունակ Ն. Մարգարյանին ապօրինի զրկել է ազատությունից։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր