211652_close_icon
views-count1754 դիտում article-date 10:26 28-02-2015

ԼՂՀ նախագահը հանդիպել է երկրի ոստիկանության ղեկավար կազմի հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի հետ՝ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Անդրադարձ է կատարվել նաեւ հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծառայողական քննության ընթացքին: Երկրի ղեկավարն ընդգծել է հնարավորինս սեղմ ժամկետներում գործընթացն ավարտին հասցնելու եւ հանրությանն արդյունքների մասին ծանոթացնելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր