211652_close_icon
views-count24093 դիտում article-date 23:30 27-02-2015

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը 30 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ապառաժ քարերի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ- Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքից՝ տեղի ունեցեած ավտովթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրակարարական խումբը: Պարզվել է, որ Mercedes մակնիշի 99 QR 969 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ապառաժ քարերի վրա, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե վիրավորներից ով է վարորդը և ով՝ ուղևորը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր