211652_close_icon
views-count17455 դիտում article-date 13:55 27-02-2015

Վթարները հնարավորինս շատ լուսաբանեք. դրա արդյունքում վերջին տարիներին հազարավոր կյանքեր են փրկվել

Ճանապարհատրանսպորտային պատահարների լուսաբանման արդյունքում հազարավոր կյանքեր են փրկվել: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց «Լեգալ Սիքյուրիթի»-ի տնօրեն, փաստաբան Արամ Ղլեչյանը: Վերջինիս հարցազրույցը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է ստորեւ. [b]-Պարոն Ղլեչյան, վերջին տարիներին լայնորեն լուսաբանվում են Ճանապարհատրանսպորտային վթարները եւ դրանք, կարելի է ասել, ամենակարդացվող և ամենադիտվող լուրերն ու հաղորդումներն են: Այս հանգամանքն արդյո՞ք օգնում է, որպեսզի վարորդներն ավելի զգույշ լինեն:[/b] -Միանշանակ, այո՛: Այս հանգամանքը հազարավոր կյանքեր է փրկում: Սա այն իրական, արդյունավետ միջոցներից մեկն է, որ ԶԼՄ-ները կարող են հասարակական գործընթացների վրա ազդել: Մեծ հնչեղության դեպքում վարորդները առավել ուշադիր են սկսում վարել` հիշելով, որ տանը իրենց սպասող կա: Առանց լիրիկայի ժանրի վերածելու՝ սա նույնիսկ շնորհակալության է արժանի: Պետք է շնորհակալություն հայտնել այդ գործընթացը նախաձեռնած մարդկանց: Ավելին` նույնիսկ խնդրում եմ, որ հնարավորինս շատ լուսաբանեք: [b]-Իսկ նախորդ տարիների համեմատ ՃՏՊ-ների քանակն ավելացե՞լ է, թե՞ նվազել: [/b] -Այս պահին իմ ձեռքի տակ վիճակագրական տվյալներ չկան, քանի որ այդ դեպքերը Ճանապարհային ոստիկանությունն է հաշվառում: Բայց միանշանակ կարող ենք նշել, որ ՃՏՊ-ների արձանագրելիությունն է ավելացել: Այսինքն` փաստացի ՃՏՊ-ները չեն ավելացել: Պարզապես ավելի շատ սկսել են արձանագրվել: Օրինակ, ցանկացած դեպքում երկու մասնակիցները զանգահարում են Ճանապարհային ոստիկանություն ու տեղեկացնում են պատահարի մասին, դեպքը արձանագրվում է որպես ՃՏՊ: Հետագայում նրանք փոխադարձ համաձայնությամբ լուծում են իրենց միջև տնտեսական վեճը եւ հեռանում, բայց արդյունքում ՃՏՊ-ն արձանագրվում է: [b]-ՀՀ ավտոճանապարհներին ճանապարհատրանսպորտային պատահարների հաճախականության պատճառները կարելի է դասակարգել օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների առկայությամբ պայմանավորված: Կարո՞ղ եք դասակարգել դրանց օբյեկտիվ պատճառները: [/b] -Իհարկե: Յուրաքանչյուր տարի ՀՀ ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կայուն աճ է արձանագրում՝ տարեկան 20-25 հազար ավտոմեքենա: Հայաստանում ավտոտրանսպորտային երթևեկությունը` ավտոտրանսպորտային հոսքերը կառավարվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից և յուրաքանչյուր տարի, ավտոտրանսպորտային միջոցների կայուն աճի պայմաններում գոյություն ունեցող ենթահամակարգերը` ավտոճանապարհների թողունակությունը, կահավորվածությունը չեն ապահովում անհրաժեշտ պայմաններ: [b]-Վարորդները դժգոհ են նաեւ ԱՊՊԱ համակարգի ներդրումից: Այս համակարգի ներդրումն իրեն արդարացրե՞ց, թե՞ ոչ: [/b] -ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո անձնական գույքային պատասխանատվության փաստացի սահմանափակումը՝ հակադարձ էֆեկտի երևույթի ուժով, առավել տեսանելի ու արձանագրելի դարձրեց տեղի ունեցող ՃՏՊ-ները: Նախկինում ՃՏՊ-ի մասնակիցները` վարորդները, հակված էին առանց տևական կանգառների, համաձայնության միջոցով փաստացի թաքցնել ՃՏՊ-ն: [b]-Տեխնիկական միջոցների առկայությունը` տեսախցիկներ, առավել թափանցիկ՝ արձանագրելի դարձրեցին ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, այնինչ վարորդները դժգոհում են, որ այն ուղղակիորեն ազդեց արձանագրված ՃՏՊ-ների քանակի աճի վրա: [/b] -Բայց այդտեղ նաեւ վարորդների մեղավորությունը կա: Դրանց սուբյեկտիվ պատճառներ ունեն: Ճանապարհային երթևեկության մասնակիցները, հիմնականում վարորդները, երբեմն նաև՝ հետիոտները, ոչ բավարար պատասխանատվությամբ են մոտենում առավել վտանգի աղբյուրների շահագործման ժամանակ այլ անձանց պատճառվելիք հնարավոր վնասների երևույթին և չեն ձեռնարկում բավարար միջոցներ՝ երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ: Վարորդներն առավել հաճախ հետամուտ են լինում երթևեկության անվտանգության և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող տեխնիկական միջոցները շրջանցելու, հնարավոր խախտումները չարձանագրվելու նպատակին, քան բավարար իրավագիտակցությամբ: Քաղաքացիական պատասխանատվությամբ ձեռնպահ են մնում իրավախախտումներ կատարելուց, առհասարակ: Երևան քաղաքում տեղադրված ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության համակարգերի տեղակայման վայրերը արդեն առավելապես հայտնի են և այդ հատվածներում վարորդները առավել զգուշավորությամբ երթևեկելուց հետո տեխնիկակական միջոցներով չվերահսկվող տարածքներում անբացատրելի, չարդարացված անփութությամբ փորձում են չենթարկվել երթևեկության կանոններին` ճանապարհային երթևեկության նշաններին: [b]-Իսկ ի՞նչ լուծումներ եք առաջարկում: [/b] -Երթևեկության կառավարումն իրականացնող մարմինները առավել արդյունավետությամբ պետք է կիրառեն օրենսդրությամբ նախատեսված զսպման մեխանիզմները, բարձրացնեն հանրային իրազեկվածության մակարդակը: Նշված երևույթին մեծապես օժանդակում են ԶԼՄ-ների կողմից իրականացվող լուսաբանումները՝ «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «01 99» հաղորդաշարը եւ հենց Ձեր` Գ. Շամշյանի կողմից պատրաստված հաղորդումների շրջանակներում: Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնցով պետք է որոշ տեսակի՝ առավել հասարակական վտանգավորություն ունեցող, վարչական իրավախախտումների, օրինակի համար՝ բնակավայրերում արագության ռեժիմի խախտումը, սահմանելու համար քրեական պատասխանատվություն: Ճանապարհային երթևեկության նկատմամբ հսկողության տեխնիկական միջոցների տեղակայման վայրերը անհրաժեշտ է հաճախակի փոփոխել, որպեսզի առավել արդյունավետությամբ գործի այն կանխարգելիչ, զսպիչ երևույթը, համաձայն որի, ավտոճանապարհների բոլոր հատվածները վերահսկվում են և վարորդները ստիպված կլինեն երթևեկության ամբողջ տիրույթում պահպանել երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր