211652_close_icon
views-count2091 դիտում article-date 20:43 26-02-2015

Գեղարքունիքում մարզական միջոցառումներ են անցկացվում

Գեղարքունիքի մարզում մեկնարկել եւ ընթանում են «Գեղարքունյաց ձմեռ-2015» մարզական միջոցառումները: Մրցումներն անցկացվում են Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքներում: Դրանք արդեն ավարտվել են Լճաշենում, Նորատուսում, Վարդենիս քաղաքում: Միջոցառումն անցկացվում է մարզական ցուցադրական ելույթներով` պարանի ձգում, ըմբշամարտ, կշռաքարի բարձրացում, մրցումներ սահնակներով: Մարզադահլիճներում կազմակերպվում են նաեւ մինի ֆուտբոլի մրցումներ, իսկ համայնքների գեղարվեստական ինքնագործ խմբերը հանդես են գալիս երաժշտական կատարումներով: Միջոցառման մրցումները կշարունակվեն մինչեւ մարտ ամսի առաջին տասնօրյակը:

Նմանատիպ նյութեր