211652_close_icon
views-count5158 դիտում article-date 16:17 25-02-2015

Բուլղարիայի մրցաշար. Կորյուն Սողոմոնյանը հաղթել է ադրբեջանցուն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի «Ստրանջա»-ի 66-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցող 34 երկրի 240 բռնցքամարտիկների թվում են նաև կաշվե ձեռնոցի հայ պատվիրակները: Մրցումների առաջին օրը ասպարեզ է դուրս եկել 4 հայ բռնցքամարտիկ, որոնցից 3-ը հաղթանակ են տոնել: Մեր մարզիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով համառ պայքարում 2:1 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Զդրավկո Պոպովի նկատմամբ: Մարգարյանի հաղթական մեկնարկին զարգացում է տվել 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, ով մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է չեխ Դավիթ Հոսեկին: Տպավորիչ հաղթանակ է տոնել նաև 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: Պատանիների աշխարհի և երիտասսարդների եվրոպայի չեմպիոն դարձած մեր բռնցքամարտիկը գեղեցիկ ոճով հաղթել է ադրբեջանցի Ազար Իմամամլիևին: «Ստրանջա»-ի մրցաշարի մեկնարկային օրը լիարժեք հաջողված կլիներ, եթե հաղթանակ տոներ նաև գերծանր քաշային Հակոբ Մելքոնյանը, սակայն մեր բռնցքամարտիկը զիջեց ղազախ մարզիկին. տեղեկացանք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր