211652_close_icon
views-count61628 դիտում article-date 21:02 24-02-2015

Քաղաքապետի 20-ամյա որդին «խոնարհվեց» Ճանապարհային ոստիկանի կազմված ակտի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Արտակ Ղազարյանի կողմից ճանապարհային երթևեկությունը չարամտորեն խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Արմավիր քաղաքի Երևանյան 1-ին նրբանցքի թիվ 1 տան բնակիչ, 20-ամյա Հայկ Խլղաթյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս փետրվարի 22-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում՝ մարզի դատախազության մոտ, իր վարած Mazda մակնիշի 11 RP101 համարանիշի ավտոմեքենան մի քանի ժամ կայանել է 2-րդ գիծ, ինչը խոչընդոտ է հանդիսացել մնացած տրանսպորտային միջոցների վարորդների համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՝ Հ. Խլղաթյանը Արմավիրի քաղաքպետ Ռուբեն Խլղաթյանի տղան է: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է, որ արտոնյալ վարորդներ չկան և բոլորը՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից, երթևեկության կանոնները խախտելու դեպքում վարչական պատասխանատվության են ենթարկվելու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր