211652_close_icon
views-count68882 դիտում article-date 13:04 16-02-2015

Ճանապարհային ոստիկանները «Շանգրի Լա» խաղատան մոտից Վարդան Օսկանյանի տղային ու նրա մեքենան տեղափոխեցին տուգանային հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 16-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Toyota Camry մակնիշի 17 ՕՏ 007 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է 31-ամյա Արա Օսկանյանը, ով ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի որդին է: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Օսկանյանը հայտնեց, որ այդ պահին իր վարորդական իրավունքի վկայականը իր մոտ չի եղել: Ավտոմեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտից, երբ վարորդը գերազանցել է սահմանված արագությունը, ինչի համար ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են մեքենան, որի ժամանակ էլ պարզվել է, որ վարորդական իրավունքի վկայականը Ա. Օսկանյանի մոտ չի եղել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր