211652_close_icon
views-count29098 դիտում article-date 18:48 14-02-2015

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. Nissan Pathfinder-ը 30 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր (ԼՐԱՑՎԱԾ)

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի 95 RU 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Թեժլեռ կոչվող տարածքում՝ «Կանյոն» ռեստորանային համալիրի ճանապարհին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար՝ Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Տվյալ վայր են ժամանում նաև քննչական վարչության և Գուգարքի քննչական բաժնի քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև ճշտվում է՝ ով է եղել վարորդը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Լոռու մարզի Արջուտ գյուղի 29 փողոցի 19 տան բնակիչ՝ 49-ամյա Լևոն Սիրադեղյանի անվամբ: Պարզվում է նաև, թե տվյալ անձը եղել է ավտոմեքենայի մեջ, թե ոչ: 23:00-Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Լոռու մարզի Ոստիկանությունը ու քննչական վարչությունը պարզել են՝ ավտոմեքենան վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 39-ամյա Ալեքսանդր Սեդրակյանը, ով տեղում մահացել էր: Վերջինս աշխատում էր «Կարալետե» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ առաքիչ, իսկ վիրավորը՝ նրա համաքաղաքացի, 33-ամյա Արման Հաջյանն է: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր