211652_close_icon
views-count5611 դիտում article-date 15:14 14-02-2015

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին պատմում է, թե ինչու է կրակել ծանոթի վրա. տեսանյութ

Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում սպանության փորձի մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին` Մհեր Պետրոսյանը, պատմել է, թե ինչու է կրակել 67-ամյա Հովսեփ Մարգարյանի վրա: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը մանրամասները ներկայացնում է ստորեւ ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված տեսանյութում: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում սպանության փորձի մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին` Մհեր Պետրոսյանը, կալանավորվել է, սակայն հայրը որեւէ կերպ չի ցանկանում անդրադառնալ որդու հետ կապված միջադեպին: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը փորձել էր մեկնաբանություն ստանալ ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանից, սակայն լսելով, որ լրատվամիջոցից ենք, անջատել է հեռախոսը: Իսկ ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/07/42375/]Գ. Շամշյանը հայտնել էր[/url], որ փետրվարի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Պարզվել էր, որ Պռոշյան փողոցի 2 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել նույն հասցեի բնակիչ, 67-ամյա Հովսեփ Մարգարյանի և Երևանի բնակիչ, 47-ամյա Մհեր Պետրոսյանի միջև, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Մ. Պետրոսյանը մի քանի անգամ հարվածել էր Հ. Մարգարյանի դեմքին, այնուհետև իր մոտ եղած «ԻԺ-71» տիպի BAP-7526 ատրճանակից կրակել նրա ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացել էր վնասվածք: Նշված վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, ովքեր դեպքի վայրում հայտնաբերել էին նշված ատրճանակը՝ լիցքավորված 3 փամփուշտով, որոնցից 1-ը եղել էր փողի՝ իսկ 2-ը՝ պահունակի մեջ: Քննիչի կողմից ատրճանակն առգրավվել և ուղակվել էր ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն և նշանակվել էր դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ գիշերը՝ ժամը 22:40-ի սահմաններում, Մ. Պետրոսյանը, ով Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին է, մեղայականով ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է շինարարական գործունեության մեջ Մ. Պետրոսյանի և Հ. Մարգարյանի միջև անհամաձայնությունը, քանի որ Հ. Մարգարյանը զբաղվում է շինարարական բիզնեսով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր