211652_close_icon
views-count17352 դիտում article-date 10:13 14-02-2015

«City Taxi»-ի վարորդի «շումախերական» վթարը՝ «Հայռուսգազարդ Արմենիա» ընկերության դիմաց. մեքենան գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի բնակիչ Սարգիս Անտոնյանը իր վարած Suzuki մակնիշի 998 OP 61 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում՝ «Հայռուսգազարդ Արմենիա» ընկերության դիմաց, դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան պատկանում է «City Taxi» ընկերությանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր