211652_close_icon
views-count22421 դիտում article-date 20:17 13-02-2015

Ավտովթար Երևանում. նախկին պատգամավորի վթարի գործի նախաքննությունը վարելու է Ծառուկյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Հանրապետության Հրապարակում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 43-ամյա Էլիզա Եղիազարյանի վարած Nissan March մակնիշի 71 OA 071 համարանիշի և Արշակ Սադոյանի վարած Lada 112 մակնիշի 08 LU 872 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սադոյանը հանրությանը հայտնի նախկին Ազգային ժողովի պատգամավորն է, ով վթարից հետո անգամ չի իջել իր ավտոմեքենայից,և չսպասելով հարցի վերջնական հանգուցալուծմանը՝ավտոմեքենայով հեռացել է: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր