211652_close_icon
views-count38743 դիտում article-date 10:51 13-02-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է 60-ամյա վարորդը միկրոավտոբուսով Երևանում վրաերթի ենթարկում հետիոտնին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 3-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 60-ամյա Մանվել Սարգսյանը իր վարած Գազ 32 213 մակնիշի 1679 Տ համարանիշի միկրոավտոբուսով Կոմիտաս պողոտայի 53 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Կոմիտաս պողոտայի 53 շենքի բնակիչ, 76-ամյա Շուշիկ Նահապետյանին: Վրաերթի ենթարկվածը, ով փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով, այն դեպքում, երբ այդ հատվածում գործում է ստորգետնյա անցում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր