211652_close_icon
views-count10063 դիտում article-date 10:25 13-02-2015

Նոր մանրամասներ՝ ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է փետրվարի 11-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,նրանք են՝ Renault մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 49-ամյա Անդրանիկ Քամալյանը և Renault-ի ուղևորներ Ռուզան Հակոբյանը, Էդուարդ Գրիգորյանը և Մարտիրոս Ելակյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Renault-ի վարորդ Ա. Քամալյանն աշխատում է «Անի» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ, իսկ Nissan-ի վարորդ 21-ամյա Հենրիկ Բաղդասարյանը սովորում է Երևանի պետական տնտեսական ինստիտուտի 3-րդ կուրսում: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել էին 22-ամյա Հենրիկ Բաղդասարյանի վարած Nissan Teana մակնիշի 34 AF 887 համարանիշի և 49-ամյա Անդրանիկ Քամալյանի վարած Renault մակնիշի 426 ՕT 61 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Renault-ն, որը պատկանում էր «Անի» տաքսի ծառայությանը, գլխիվայր շրջվել էր: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Գարիկ Ավետիսյանն ու Հակոբ Մարգարյանը: Վթարի մասին տեղեկացվել էր Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր էր ժամանել ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր