211652_close_icon
views-count10855 դիտում article-date 12:14 12-02-2015

Այսօր Հրանտ Մաթևոսյանը դարձավ 80 տարեկան. նոր սերունդը և գալիք սերունդներն իրավունք չունեն շեղվելու մաթևոսյանական ճանապարհից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ փետրվարի 12-ին, աշխարհահռչակ հայ գրող, մեծանուն մտավորական Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակն է: Եվ ուրեմն՝ նրա ծննդյան խորհուրդը ենթադրում է ամեն օրվա նույն իմպերատիվը՝ կարդացեք Հրանտ Մաթևոսյան: Կարդացեք՝ դանդաղ, առանց շտապելու՝ ընկալելով լինելիության այն բանալին, որ դրված է գրողի, քաղաքացու, մեր ժամանակների մեծագույն մտավորականի ասելիքի առանցքում: Հայի անցած ու անցնելիք ճանապարհը ճշգրտորեն ձևակերպել է Հրանտ Մաթևոսյանը, և սա ոչ թե խոսք է՝ ասված հոբելյանի առթիվ, այլ ժամանակի դժվար քննություն անցած ճշմարտության փաստագրումն է: Կամ եղիր, կամ մի: Կամ-կամ: Կտրուկ է ձևակերպումն ու դաժան, բայց՝ սթափեցնող: Այսպիսին է Հրանտ Մաթևոսյանը նրանց համար, ովքեր երջանկություն են ունեցել լինելու նրա ժամանակակիցը, վայելելու նրա ընկերությունն ու ներկայությունը: Այդպիսին է Հրանտ Մաթևոյանը նոր սերնդի ընկալման մեջ: Եվ ուրեմն՝ ճիշտ պահն է խոստովանելու, որ «Կամ-կամի» այս գոյապայքարում տանուլ չի կարող տալ այն սերունդը, որն իրեն առաջնորդ է հռչակել Հրանտ Մաթոևսյանին և որոշել է իր երթի թափը զորացնել Հրանտ Մաթևոսյանով: Լինելու և անցնելու ճանապարհն է մեզ՝ նոր սերնդիս ժառանգել Հրանտ Մաթևսյանը և սա պարտավորեցնող է: Նոր սերունդը և գալիք սերունդները իրավունք չունեն շեղվելու այդ ճանապարհից: Արժանապատիվ անցնենք այդ ճանապարհը Հրանտ Մաթոևսյանի հետ միասին՝ այսօր և վաղը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունենալու Հրանտ Մաթևոսյանի հիշատակի խնկարկման արարողություն: *** 13:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոմիտասի անվան պանթեոն ժամանեցին կառավարության մի քանի անդամներ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ովքեր հարգանքի տուրք մատուցեցին մեծ հայի շիրիմին: Այցելեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մտավորականներ, գրողներ, մաթևոսյանական գիրն ու գրականությունը գնահատողներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր