211652_close_icon
views-count47836 դիտում article-date 15:19 02-02-2015

Երևանում կատարված աղմկահարույց սպանության վայրում գլխավոր կասկածյալը սառնասրտորեն պատմում է, թե ինչպես է մուրճի մի քանի հարվածով սպանել զոհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի, ավագ քննիչներ Լևոն Լևոնյանի, Տիգրան Ղազարյանի և քննիչ Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ քննչական փորձարարություն են կատարում Ֆուչիկի 24 շենքի թիվ 30 բնակարանում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարան էր բերվել շաբաթ օրը այդ նույն բնակարանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարող գլխավոր կասկածյալը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 78-ամյա Բախշի Երիցյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ներսում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Լ. Լևոնյանին Բ. Երիցյանը մանեկենի վրա ցույց էր տալիս, թե ինչպես է մի քանի անգամ հարվածել իր զոհին, որից հետո նրան քարշ են տվել դեպի խոհանոցի կողմը և փորձել են գցել տան նկուղ, սակայն ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և նույն բաժնի համայնքային ոստիկանութան ծառայողները Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ կարողացել էին օպերատիվ գործողությունների արդյունքում Բ. Երիցյանին, նրա կնոջը՝ 63-ամյա Էլմիրա Ծատուրյանին և տաքսու վարորդին՝ 50-ամյա Ռաֆիկ Մկրտչյանին բերման ենթարկել ոստիկանութան Մաշտոցի բաժին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/31/41618/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունվարի 31-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ֆուչիկի 24 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Օպերատիվորեն ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Լևոն Լևոնյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 30 բնակարանի խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել էին 69-ամյա Արշավիր Բարսամյանի դին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ անկողնում հայտնաբերվել էր կպչուն ժապավենով (սկոճ) փաթաթված մուրճ, որի վրա առկա են արյան հետքեր, իսկ մուրճի կոթը կոտրված էր և նույնպես կպչուն ժապավենով փաթաթված: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր