211652_close_icon
views-count4482 դիտում article-date 14:55 31-01-2015

Australia Open. Սերենա Ուիլյամսը եզրափակիչում պարտության մատնեց Շարապովային

Ավստրալիայի բաց առաջնության կանանց եզրափակիչում հանդիպեցին ամերիկուհի Սերենա Ուիլյամսը և Մարիա Շարապովան: 1 ժամ 51 րոպե տևած մրցավեճը ավարտվեց Ուիլյամսի հաղթանակով` 6:3,7:6 (7:4): Հարկ է նշել, որ Ուիլյամս կրտսերը Շարապովայի հետ հաղթական խաղերի շարքը հասցրեց 16-ի: ԱՄՆ-ի 33-ամյա ներկայացուցչի կարիերայում այս տիտղոսը «Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարերում դարձավ 19-րդը, իսկ Ավստրալիայի բաց առաջնություններում 6-րդը: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում տիտղոսների քանակով առաջատարը շարունակում է մնալ գերմանուհի Շտեֆֆի Գրաֆը, ում հաշվին գրանացված է 22 տիտղոս:

Նմանատիպ նյութեր