211652_close_icon
views-count3727 դիտում article-date 14:00 31-01-2015

Ամերիկյան Քոլորադո նահանգի Սենատը տապալել է ադրբեջանամետ բանաձևի քվեարկությունը

ԱՄՆ-ի Քոլորադոյի նահանգային սենատը հունվարի 29-ին տապալել է ամերիկյան-ադրբեջանական ռազմական համագործակցությանը նպաստող SJR15-006 բանաձևի քվեարկությունը. այն չի կայացել: Այս մասին տեղեկանում ենք Asbarez-ի պաշտոնական [url=http://asbarez.com/131318/colorado-senate-kills-pro-baku-resolution-in-presence-of-azeri-consul-general/]կայքից[/url], որն էլ հղում է անում ԱՄՆ-ի արևմտյան շրջանի Հայ Դատի ամերիկյան գրասենյակին: Նիստին ներկա է գտնվել Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաևը: Բանաձևի համահեղինակն է սենատոր Լարրի Քրոուդերը, ով ստիպված է եղել հետ կանչել փաստաթուղթը: Այն քվեարկության է դրվելու այս տարվա մայիսի 15-ին: Հոդվածում նշված է, որ ամերիկացի սենատորը հայտարարել է, թե մեծ հարգանք է տածում Ադրբեջանի ներկայիս ռեժիմի նկատմամբ այն ժամանակ, երբ այդ նույն ռեժիմը մարդու իրավունքների ոլորտում հիր մեծ խախտումների համար մեծապես քննադատվում է միջազգային հանրության ու կառույցների կողմից: «Աղաևը, անշուշտ, ակնկալում էր Լոս Անջելեսի իր գրասենյակ վերադառնալ Քոլորադոյում ունեցած իր օրենսդրական հաղթանակով: Սակայն նրան նույնիսկ այդպիսի հնարավորություն չընձեռնվեց»,-ասվում է հոդվածում: [img]/ups/images/0637758001422698351816030.jpg[/img]

Նմանատիպ նյութեր