211652_close_icon
views-count1179 դիտում article-date 13:14 31-01-2015

Գերմանիան այլևս չի ցանկանում դուրս գրել Հունաստանի պարտքերը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է Հունաստանի հսկայական պարտքը դուրս գրելու հնարավորությունը: Մերկելը նշել է, որ մինչ օրս Եվրամիության երկրները միլիարդավոր պարտքեր են ներել Հունաստանին: «Մասնավոր ներդրողները հրաժարվել են ներել պարտքերը, իսկ բանկերն առանց այն էլ միլիարդավոր պարտքեր են ներել: Ես հետագայում պարտքերը ներելու հնարավորություն այլևս չեմ տեսնում»,-ասել է նա: Հունաստանի ընդհանուր պարտքը ներկա պահին կազմում է 480 մլրդ եվրո, ինչը գերազանցում է ՀՆԱ-ն 150 %-ով: 2010-14 թթ-երին այդ երկրի կառավարությունը ԵՄ-ից 240 մլրդ եվրոյի օգնություն է ստացել:

Նմանատիպ նյութեր