211652_close_icon
views-count7047 դիտում article-date 22:45 30-01-2015

Երեւանում ապրող 11 հոգանոց ընտանիքի հոսանքը պարտքերի պատճառով անջատել են. նրանց փոքրիկը 4 ամսական է. մայրը հայտնվելով անելանելի վիճակում՝ խնդրում է օգնության ձեռք մեկնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Սիլիկյան թաղամասի 7 փողոցի 103/3 տանը բնակվող Մխիթարյանների ընտանիքի հոսանքը այսօր` հունվարի 30-ին, պարտքերի պատճառով անջատել են: Նրանց փոքրիկը 4 ամսական է եւ չի համակերպվում մթության ու ցրտի հետ: Հայտնվելով անելանելի վիճակում [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել նույն հասցեի բնակիչ, 8 երեխաների մայր, 34-ամյա Աստղիկ Մխիթարյանը եւ հայտնել, որ ընտանիքը բաղկացած է 11 հոգուց, որից 8-ը անչափահաս երեխաներ են, իսկ ամենափոքրը 4 ամսական Տաթևիկն է: Նրանք այդ տանը բնակվում են ժամանակավոր, իրենց սեփական տունը չունեն և բարի մարդիկ առաջարկել են բնակվել այդ տանը: Դեկտեմբեր ամսվա հոսանքի վարձը կազմել էր 56 000 դրամ, որից բարերարները վճարել էին 21 000 դրամը, իսկ 35 000 դրամը ընտանիքը պարտք էր մնացել: Սակայն այսօր` հունվարի 30-ին նրանց էլեկտրացանցի տեսուչը ում անունը Արտավազդ է եկել և անջատել է հոսանքը, ասելով թե պետը հրամանա տվել, գնացեք պարտք արեք բերեք և վճարեք, չեմ միացնելու: Բազմազավակ ընտանիքը տաքանում էր հոսանքով և այժմ մութ սենյակում 11 հոգով նստած են և չգիտեն ինչ անեն: Ընտանիքը ամսական ստանում է 76 հազար դրամ նպաստ, իսկ երեխաների հայրը աշխատում է տաքսու վարորդ և մի կերպ է հոգում ծախսերը: Նույնիսկ ամենափոքր՝ 4 ամսական Տաթևիկի կաթը, չեն կարողանում տաքացնել: Ընտանիքը դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն իրենց: Բարեգութ մարդիկ կարող են իրենց օգնությունն առաջարկել այդ ընտանիքին՝ զանգահարելով 077 58 33 51 հեռախոսահամարով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր