211652_close_icon
views-count17342 դիտում article-date 19:45 30-01-2015

Որդուն կացնահարած հայրը տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 30-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Շողոյանը միջնորդություն էր ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափաման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի՝ Արտաշիսյան փողոցի 39 շենքի բնակիչ, 75-ամյա Կարապետ Ոսկանյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդատվական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել քննչական բաժնի միջնորդությունը, որից հետո որդու սպանության կասկածանքով ձերբակալված Կ. Ոսկանյանը տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/27/41225/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Երևանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան փողոցի 39 շենքի բնակիչ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու` 47-ամյա Գերման Ոսկանյանի անհայտ կորելու մասին: Հայրը ոստիկաններին հայտնել էր, որ որդին նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս տուն չի վերադարձել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում` հունվարի 27-ին Արտաշիսյան փողոցի 39 շենքի բակում տեղակայված, Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, հողով ծածկված, հայտնաբերվել էր Գերման Ոսկանյանի դիակը` գլխի մասում բազմակի վնասվածքների հետքերով: Նույն օրը իր բնակարանից, սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման էր ենթարկվել Գերման Ոսկանյանի հայրը` 75-ամյա Կարապետ Ոսկանյանը: Նա խոստովանական բացատրություն էր տվել, որ հունվարի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում կացնով մի քանի անգամ հարվածել էր որդու գլխին, սպանել նրան և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` դիակը նետել կարտոֆիլի հորը և հողով ծածկել: Հետո գնացել էր ոստիկանություն և տղայի անհայտ կորելու մասին ստահոդ հայտարարություն տվել: Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր