211652_close_icon
views-count2214 դիտում article-date 15:14 28-01-2015

Բանակի օրը՝ սպարապետի տուն-թանգարանում. ֆոտոշարք

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Արարատի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու մոտ 35 կամավոր այցելել են ՀՀ զինված ուժերի կազմավորման ակունքներում գտնվող սպարապետի, ՀՀ ազգային հերոս՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։ «Տոնդ շնորհավոր, սպարապե´տ» խորագրով ծրագրի շրջանակներում երիտասարդները ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ, թանգարանում ծանոթացել են պետական, քաղաքական, ռազմական գործչի կյանքին, գործունեությանը, թանգարանի ցուցանմուշներին։ ՀԵՀ կամավորներն իրենց մտորումներն ու տպավորություններն են գրել թանգարանի՝ հյուրերի գրառումների մատյանում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր