211652_close_icon
views-count781 դիտում article-date 14:58 28-01-2015

Արդարադատության նախարարի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 23-մյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, պարոնայք սպաներ, հարգելի զինվորներ, Շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ։ Մեր իմաստուն ժողովրդի խաղաղասիրության, հայրենասիրության և կամքի արդյունքում է ծնվել մեր բանակը: Վերջին ժամանակներս հակառակորդի անհարկի ակտիվացումը ծանր է անդրադառնում բոլորիս վրա: Ցավոք, դավադիր գնդակից զոհված մեր տղաներին չի լինի ետ վերադարձնել, բայց նրանց սխրանքը սերունդներին փոխանցելու լավագույն հայրենասիրական դասն է, որն ամրացնում և հզորացնում է մարտական ոգին: Հենց այս իրավիճակում էլ, ամեն օր նորանոր մարտահրավերներ հաղթահարելով, ամրանում և կոփվում է մեր զինվորը՝ հանուն Հայրենիքի խաղաղության: Հպարտ ենք, որ մեր բանակի մարտունակության շնորհիվ հաճախ չենք էլ հիշում, որ ապրում ենք հարաբերական խաղաղության պայմաններում Հայ զինվորի արիության, սպայական կազմի պրոֆեսիոնալիզմի և Արցախյան պատերազմում հաղթած Երկրապահի ոգով հույս ու հավատ է ստանում մի ողջ ժողովուրդ, ով անհանգստությունը սրտում հետևում է մեր բանակի հաջողություններին և վշտանում ամեն կորստով: Ձեզ ուժ, կորով, արիություն և անառիկություն եմ մաղթում: Աստված պահապան, Փառք ու Պատիվ մեր հուսալի պաշտպան Հայոց բանակին»:

Նմանատիպ նյութեր