211652_close_icon
views-count1079 դիտում article-date 14:16 28-01-2015

Կրասնոյարսկ-Մոսկվա չվերթի ուղևորուհին ուշագնաց է եղել թռիչքի ժամանակ

ՌԴ Կրասնոյարսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը Ուֆայում ստիպված վայրէջք է կատարել, քանի որ ուղևորուհիներից մեկը թռիչքի ընթացքում ուշագնաց է եղել: Ուֆայի միջազգային օդանավակայանի մամլո ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ «Գլոբուս» ավիաընկերության ինքնաթիռը թույլտվություն է խնդրել վայրէջք կատարել Ուֆայի օդանավակայանում՝ ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով: Օդաչուների կողմից ավիադիսպետչերներին հաղորդվել է, որ 34-ամյա ուղևորուհին արդեն 20 րոպե է անգիտակից վիճակում է: Մինչ վայրէջք կատարելը, շտապօգնության բրիգադն արդեն տեղում է եղել: Հիվանդանոց տանելու ճանապարհին կինը ուշքի է եկել, իսկ ինքնաթիռը ուղևորվել է Մոսկվա: Կնոջ վատ ինքնազգացողության պատճառը հայտնի չէ:

Նմանատիպ նյութեր