211652_close_icon
views-count1143 դիտում article-date 18:05 27-01-2015

Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւին: Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեությանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը եւ Վալերի Գոլուբեւն անդրադարձել են «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին եւ հեռանկարներին: Կողմերը բարձր են գնահատել էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության ներկա մակարդակը եւ «Գազպրոմ»-ի դերը ոլորտում երկկողմ կապերի խորացման գործում, ինչպես նաեւ քննարկել փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր