211652_close_icon
views-count1552 դիտում article-date 17:21 27-01-2015

Աբովյանում 12 տարեկան երեխայից հեռախոս գողացողին հայտնաբերեցին Երևանում

Հունվարի 25-ին, ժամը 23.00-ին, 1958 թ. ծնված Իրինա Հ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, հանրակացարանի 2-րդ հարկում իր 12-ամյա թոռնիկից բացահայտ հափշտակել են բջջային հեռախոս: Ոստիկանությա ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1986 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն: Հունվարի 26-ին, ժամը 09.05-ին, նա Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկում հայտնաբերել և բերման է ենթարկել բաժին: Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր